Պատմություն

1.Հակոբ Դ.Ջուղայեցին 1677թ. գումարում է գաղտնի ժողով Էջմիածնում

2.Իսրայել Օրին Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր,սպա,նա Գերմանիայից գալիս է Հայաստան ,լինում է Էջմիածնում,բանակցություններ է վարում Եվրոպական երկրների, ռուսական իշխանությունների հետ,1701թ. գնում է Ռուսաստան ևՊետրոս Ա. ներկայացնում է Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը Ռուսաստանի օգնությամբ:Օրին Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա,համախմբող դեր կատարեց հայ հասարակության տարբեր խավերի միջև,մարտական շունչ հաղորդեց պայքարին:


3. Դավիթ բեկը,Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան -Ջալալյանը ,մելիքները,զորահրամանատարները գլխավորում էին  Սյունիքի ազատագրական պայքարը

4.Արցախի, Սյունիքի տարածաշրջանի ազատագրական պայքարը կազմակերպել է Եսայի Հասան-Ջալալյանը

5.Մադրասի հայկական տպարանում լույս է տեսել ,,նոր տետրակ,որ կոչի հորդորակ,, ,,Որոգայթ փառաց,, գրքերը

6. 17-18դդ ազատագրական պայքարի գործիչներն են Հովսեփ Արղույանը,Շահամիր Շահամիրյանը,Մովսես Սարաֆյանը:

Թեմա 2
1.Երևանի,Նախիջևանի,Ղարաբաղի,Գանձակի ու Մակուի խանությունները

2.1813թ. Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է հաշտության պայմանագիր

3.Էրզրումի նահանգը,Ախալցխան,Կարսը,Վանը, Դիարբեքիր,Սեբաստիան,Տրապիզոնը,Կեսարիան,Մալաթիան,Մարաշը,Ադանան,ՈՒրֆան

4.1812թ. Մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ Միրզայանի միջնորդությամբ հաշտության կնքումը եղավ.1829թ. Սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլիսում կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը


5. 1826-1828թթ կազմավորվել է հայկական մարզը,1830-ի մայիսից սկսվում է հայերի զանգվածային վերաբնակեցում

                  ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ
              ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԵԼՔԸ

1.Հայ ազգի գեներալը  Միխայիլ Լոռիս Մելիքովն էր
2.Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը կնքվեց 1878թ փետրվարի 19
3.Բեռլինի վեհաժողովը գումարվել է Ղրիմյան Հայրիկի գլխավորությամբ 1878
4.19-րդ դարի հասարակական-քաղաքական հոսանքներն էին հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագիրը,հայոց լեզվի անաղարտության պահպանումը
5.Գաղտնի խմբակներն էին ՛միություն ի փրկություն; ;Հայրենասերների միություն; ;Սև խաչ;
6.Ավանդական կուսակցություններն էին Հնչակյան կուսակցություն,Հայ հեղափոխական կուսակցություն,Արմենական կուսակցություն
7.Այսօրվա ՀՀ ում գործող կուսակցություններն են ;իմ քայլը; ՀՅԴ, ;Լուսավոր Հայաստան; ;Բարգավաճ Հայաստան; ;Օրինաց երկիր;









Անդրանիկ Օզանյան

Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանն ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ կատարելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու։
Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

1905թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնում է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում լինում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Անգլիայում, Բուլղարիայում և Իրանում՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։

Բուլղարիայում Անդրանիկը գրում է իր «Մարտական հրահանգներ»-ը`   ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը ծառայեց բուլղարացիներին Առաջին բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912թ.-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերում Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։
Անդրանիկը մասնակցում է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի դեմ ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատում հայկական վաշտի մասնակցությունն Առաջին Բալկանյան պատերազմին։ Առաջին Աշխարհամարտն սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ 
Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ: Զորավարը մեծ հեղինակություն էր վայելում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում, այսպես՝ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը գրում է. «Ես միշտ, հանձին Անդրանիկի, տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, ով խորապես սիրում է իր Հայրենիքը։
Ես առանձնակի հաճույքով էի կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում իբրև ազգային հերոսի, ով իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։
Զորավար Անդրանիկը մահացել է 1927թ. օգոստոսի 31-ին Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000թ.) աճյունը տեղափոխվել է հայրենիք, ամփոփվել Երևանի Եռաբլուր պանթեոնում։
Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Զորավարին են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։

  • --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Թուրք-հայկական պատերազմ
Սարդարապատի ճակատամարտ



                                                           

23-29

Ղարաքիլիսայի հերոսամարտ մայիսի  25-30

2.Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիր Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված

                      Սարդարապատի ճակատամարտը

Այն սկսվեց Մայիսի 21 ից,տեղի ունեցավ ուժեղ կատաղի մարտ,թուրքական ուժերն հարձակվեցին և հայերը նահանջեցին,
հանձնեցին Սարդարապատ գյուղը,հետո գեներալ Նազարբեկյանի հակահարձակման միջոցով կանխվեց նրանց շարժը դեպի Երևան,Գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանը հարձակման անցավ հայկական զորքով և հաջորդ օրը հետ գրավեց Սարդարապատ կայարանն ու գյուղը.Այն ավավրտվեց հայերի հաղթանակով և ոգևորված Մ.Սիլիկյանն ուղղվեց արդեն Բաշ Ապարանի ճակատ;Այն տևեց մայիսի 22-28ը,թշնամու համար դա իրենց առաջին խոշոր պարտությոնն էր;
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Առաջին համաշխարհային պատերազմը


Առաջին համաշխարհային պատերազմը  սկսվել է 1914թ հուլիսի  19 ին և ավարտվել է 1917 ին:Այն տեղի է ունեցել  Օսմանյան կայսրության  և Ռուսաստանի միջև:

՞Օսմանյան կայսրության նպատակը հայերին վերացնելն էր,համարելով,որ Հայաստանը խոչընդոտ է իր ծրագրերի իրականացման ճանապարհին:
Հայերը կամավորական խմբերով աջակցեցին ռուսական զորամասերին:


              ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ

Հայոց եղեռնը տեղի ունեցավ  1915թ Ապրիլին:Այն երիտթուրքերի պետական ծրագիրն էր,թուրքերը հայերին բնաջնջելով  պիտի տիրանային հայերի ֆինանսական միջոցներին ու ունեցվածքին,կազատվեին անցանկալի մրցակիցներից:
Թուրքերը օգտագործեցին պատերազմական իրադրությունը իրենց դիվային ծրագիրը իրականացնելու համար:Այդ գործում ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող հանցագործները,նրանք հայերին կոտորում էին քայլ առ քայլ և իրենց եղեռնագործությունները գաղտնի էին պահում մյուս դաշնակից երկրներից,զանգվածային դաժան սպանություններ էին անում  և կալանավորում հայ մտավորականներին,հազարավորներին,մեծ թվով բռնի տեղահանվածների  սպանեցին աքսորի ճանապարհին:
Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914թ Հոկտեմբերի վերջին և շարունակվել է մինչև 1916թ ամառը:
2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ զոհ:
ԹԵՄԱ 1. Հայկական լեռնաշխարհ: Հայերի ծագումը /Հայոց պատմություն/.
  1. Թվարկե՛ք Հայկական լեռնաշխարհի բարձր լեռնագագաթները:
  2. Թվարկե՛ք Արարատյան դաշտում կառուցված հայոց մայրաքաղաքները: Փորձե՛ք պատմել նրանցից որևէ մեկի մասին:
  3. Նշե՛ք Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերի անունները: Փորձե՛ք պատմել մայր գետի՝ Արաքսի մասին:
  4. Նշե՛ք Հայկական լեռաշխարհի մեծ լճերի անունները: Պատմե՛ք Սևանա լճի մասին:
  5. Որքա՞ն է կազմել Մեծ Հայքի տարածքը: Թվարկե՛ք 15 նահանգները:
  6. Որքա՞ն է կազմում ՀՀ տարածքն այսօր:
  7. Որտե՞ղ է կազմավորվել հայ ժողովուրդը: Թվարկե՛ք հայ ժողովրդի կազմավորման մասին ավանդազրույցները:
  8. Պատմե՛ք հայկական ավանդազրույցի մասին /«Հայկ և Բել»/:
  9. Ո՞վ է Մովսես Խորենացին: Ի՞նչ գիտեք նրա մասին:
  10. Ինչպե՞ս են մեր հարևաններն անվանել մեզ և մեր երկիրը:
Հայկական լեռնաշխարհի բարձր լեռնագագաթներն են Արագածը,Կապուտ ջուղը,Արարատ,Սիփան
Երեք խոշոր լճերն են Սևանը,Վանը,Ուրմիան
Սևանը հայտնի է նաև Գեղամա ծով անունով;Ծովի մակերևույթից բարձր է 1916մ,հայտնի է նրա իշխան ձուկը,ջուրը քաղցրահամ է;Նրա մեջ թափվում են շուրջ երեսուն գետակներ, իսկ լճից դուրս է հոսում միայն Հրազդան գետը;
Խոշոր գետերն են Եփրատ,Ճորոխ,Տիգրիս,կուր գետ,
Արաքսը,որը հայոց մայր գետն է,սկիզբ է առնում Բյուրականյան լեռներից,հոսելով արևելք խառնվում է Կուր գետին,լցվում է Կասպից ծով,հոսում է Հայկական լեռնաշխարհի տարածքով;
հայտնի գետերից են՝ Հրազդանը, Դեբետը,Ախուրյանը,Որոտանը,Արփան,Ողջին....
Մեծ Հայքի տարածքը  311 հազ.քառ,կմ է,
15 նահանգներն են՝Գուգարք,Տայք,Բարձր Հայք,Ծոփք,Աղձնիք,Տարոն-Տուրուբերան,Կորդուք,Մ ոկք,Վասպուրական,Պարսկահայք,Փայտակարան,Ուտիք,Արցախ,ՍՅՈՒՆԻՔՙև Արարատ
ՀՀ տարածքը ունի 29,8 հազ.քառ. կմ տարածք
Արարատյան դաշտավայրի մայրաքաղաքներն են՝ Երևան,Անի,Արտաշատ,Դվին,Արմավիր,Կարս,Երազավորս,Վաղարշապատ,Երվանդաշատ,Բագարան
Հայերն ունեն հնդեվրոպական ծագում;
Հայկական ավանդազրույցը ստեղծվել է վաղնջական ժամանակներում և մեզ հասել է Մովսես Խորենացու ;Հայոց պատմություն՛ գրքի շնորհիվ;
Հայերը սերվել են դյուցազուն Հայկ Նահապետից;
«Պատմություն Հայոց» կամ «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացու գրած գլխավոր երկը, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։ Բացառիկ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։ Մովսես Խորենացին «հայոց պատմահայրն» է, «քերթողահայրն» է։ Հայերը նրան տվել են այդ տիտղոսները, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները։

«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ Հայկ, իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանի թագավոր՝ Բել։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում. իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։
Այս առասպելի պատմական էությունն իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր:
Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը:



     Բաշ Ապարանի հերոսամարտ մայիսի




Комментарии